Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՕՊԵԿ + -ը երկարացնում է նավթի արդյունահանման սահմանափակումը

ՕՊԵԿ + -ը երկարացնում է նավթի արդյունահանման սահմանափակումը
03.07.2019 | 11:41

ՕՊԵԿ-ի անդամներն ու նրանց դաշնակիցները հուլիսի 1-ին, Վիեննայի հանդիպմանը պայմանավորվել են ևս 9 ամիս ուժի մեջ թողնել նավթի հանույթի դեկտեմբերից գործող սահմանափակումները՝ տեղեկացրել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«ՕՊԵԿ-ի 14 երկրեները և նրանց 10 դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ միաձայն աջակցեցին ռուս-սաուդական առաջարկին՝ սահմանափակել նավթի արդյունահանումը «սև ոսկու» գինը պահելու համար»՝ ասել է Նովակը: 24 երկրները, որ արդյունահանվող ամբողջ նավթի գրեթե կեսի տերն են, 2018-ի դեկտեմբերին պայմանավորվեցին սահմանափակել ամենօրյա հանույթը մինչև 1,2 միլիոն բարել: Դիտորդները նշում են, որ սահմանափակումների Վիեննայում համաձայնեցված պահպանումը անսպասելի չէր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օսկայում, G20-ի սամիթում հայտարարեց Էր Ռիադի հետ պայմանավորվածության մասին: «9 ամիսը բավարար ժամանակ է շուկան հավասարակշռելու համար»՝ նշեց Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը:
RFI


Հ.Գ. Ոչ բոլոր նավթարդյունահանող երկրներն են գոհ Էր Ռիադի ու Մոսկվայի գերակա դերից: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ ՕՊԵԿ-ը «կզոհվի», եթե որոշումներն ընդունվեն «միակողմանի» Սաուդյան Արաբիայի թելադրանքով: Սաուդցի նախարար Խալիդ ալ Ֆալիխը պատասխանել է, որ «ոչ ոք չի թելադրում» ՕՊԵԿ-ում և որոշումները համատեղ են ընդունվում: Խալիդ ալ Ֆալիխը նաև տեղեկացրել է, որ բուռն քննարկումներից հետո ՕՊԵԿ-ի մասնակիցները հավանություն են տվել «մշտական համագործակցության խարտիային» կազմակերպությանը չանդամակցող նավթարդյունահանող երկրների հետ: Երկարատև համագործակցության պայմանագրին դեմ է Իրանը: ՕՊԵԿԻ դաշնակից 10 երկրներ հավանություն են տվել ՕՊԵԿ+ շրջանակներում համագործակցության մեխանիզմներն ամրապնդող փաստաթղթին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ